Ամառը հանգստի, ճանապարհորդությունների և բացօթյա ակտիվ կյանքի շրջան է, սակայն հենց այս սեզոնին զգալիորեն մեծանում է նաև վարակիչ հիվանդությունների տարածման վտանգը։
Վերջին շրջանում արձանագրված աղիքային վարակների և սննդային թունավորումների դեպքերը ևս մեկ անգամ հիշեցնում են, որ նույնիսկ ամենափոքր անուշադրությունը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։
- Ինչպե՞ս պաշտպանվել ամռանը տարածված վարակներից։
- Ինչպե՞ս տարբերել սննդային թունավորումը աղիքային վարակից։ Ե՞րբ է անհրաժեշտ անհապաղ դիմել բժշկի։
- Որքա՞ն անվտանգ են լողավազաններն ու ճանապարհորդությունները։
- Ինչո՞ւ չի կարելի ինքնուրույն հակաբիոտիկներ ընդունել։
- Որո՞նք են ամենատարածված սխալները, որոնք մարդիկ թույլ են տալիս ամառվա ընթացքում։
Այս և բազմաթիվ այլ կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Վիգեն Ասոյանի հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ https://armenpress.am/hy/article/1256062